Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանին աջակցելու պատճառով հայերը բոյկոտում են McDonald's-ը

Ադրբեջանին աջակցելու պատճառով հայերը բոյկոտում են McDonald's-ը
28.10.2020 | 15:14

Սոցիալական ցանցերում հայ ակտիվիստների ուշադրությունն է հրավիրել McDonald’s կորպորացիայի ադրբեջանական մասնաճյուղի պաշտոնական էջում գրառումը: Մեկ շաբաթ առաջ այնտեղ հայտնվել է գրառում ռուսերեն և ադրբեջաներեն. «Թող մեր դրոշը ծածանվի Ադրբեջանի բոլոր հայրենի հողերի վրա»:

«Զզվելի է: Ժամանակն է, որ @McDonalds-ը վերցնի արտոնությունն Ադրբեջանից: Եկեք ճնշենք նրանց, մարդիկ», - գրել է Twitter-ում հայկական ծագմամբ ամերիկացի ռոք երաժիշտ և System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նշել էր, որ «ցնցված ու սարսափած է McDonald’s-ի կողմից հայտարարություններից՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ»:

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ